2014-09-26 09:39:35

Համամիութենական հանդիպում Քանաքեռի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ կեդրոնին մէջ։


Սեպտեմբերի 16-ին Հայ Կաթողիկէ եկեղեցին Երևանում ընդունեց Զուիցերեյից Հայաստան ժամանած Զուիցերական Վօ Քանդոնի Քրիստոնեայ եկեղեցիների միութեան (Communauté des Eglises Chrétiennes dans le canton de Vaud) պատուիրակութիւնը, որը ուխտագնացութեան նպատակով Հայաստան գալով՝ ցանկութիւն էր յայտնել հանդիպել Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութեանը և ծանօթանալ ընկերութեան ծրագրերին։ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւնը ներկայացնում էին գլխաւոր քարտուղար՝ Եզնիկ արք. Պետրոսեանը, Ընկերութեան ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանը, թարգմանական ծրագրերի պատասխանատու Մարիաննա Ապրեսյանը, Հոգաբարձուների խորհրդի փոխատենապետներ Արհի. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը, վերապատուելի Գևորգ Գասպարյանը, Հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Հայր Շահէ Անանյանը։ Հանդիպումը սկսուեց Եզնիկ Սրբազանի աղօթքով և օրհնութեամբ, այնուհետև Արշավիր Գաբուճյանը և Մարիաննա Ապրեսյանը զուիցերական պատուիրակութիւնը ներկայացրեցին Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութեան ծրագրերը։ Այնուհետև եղան երկկողմանի կարծիքների և առաջարկութիւնների փոխանակումներ։ Հանդիպումը աւարտուեց Շվեցարիայի պատուիրակութիւն անդամ՝ աւետարանական քահանայ՝ Ժան-Ժագ Մեյլանի գոհաբանական աղօթքով։







All the contents on this site are copyrighted ©.