2014-09-11 10:37:38

Հայաստան էր այցելել Կարտինալ Անճելօ Պանիասքոն։


Սեպտեմբերի 5-6-ը, Հայաստան ուխտագնացութեան էր եկել Իտալիայի կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդաժողովի նախագահ, Ճենովայի Արքեպիսկոպոս` Կարտինալ Անճելօ Պանիասքոն։
Կարտինալին ընկերակցում էին այլ հոգևորականներ և կաթողիկէ հաւատացեալներ: Նրանց ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ` Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը և այս առթիւ շնորհակալութիւն յայտնել համագործակցութեան և Հայաստանում Իտալիայի եպիսկոպոսների խորհրդաժողովի իրականացրած ծրագրերի համար: Յայտնենք որ Խորհրդաժողովը ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերում Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիւանդանոցին և Հայկական Քարիթասի ծերերի խնամքի ծրագրին:
Կարտինալն ու եպիսկոպոսը խօսել են համագործակցութիւնը առ աւելի զարգացնելու կարելիութիւնների և յետագայ ծրագրերի մասին:
Կարտինալ Պանիասքոն Գերշն. Արքեպս. Մինասեանի հետ միասին այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիւանդանոց, Հայկական Քարիթասի Գյումրիի կենտրոն, նորակառոյց Էմիլի Արեգակ սահմանափակ կարողութիւններով երեխաների խնամքի կենտրոն, որտեղ ծանօթացել է շինարարական աշխատանքներին, Երևանում հանդիպել է Մխիթարեան Միաբանութեան և Հայ Կաթողիկէ Եկեղեցու միացեալ ճեմարանի սաներին, զրուցել նրանց հետ և քաջալերել է նրանց հոգևոր կոչման մէջ յարատևելու:
Ուխտագնացութեան աւարտին, ի պատիւ Կարտինալի և միւս ուխտաւոր հիւրերի, ընթրիք է մատուցուել Երևանի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան կենտրոնում:

Քաղուած` armenianchurchco.com կայքէջէն։








All the contents on this site are copyrighted ©.