2014-08-21 14:20:28

Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցաւակցագիրը Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին


Հինգշաբթի, 21 օգոստոսին, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր ուղղած է Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին, Արժանթինի մէջ պատահած արկածի մը հետեւանքով Ֆրանչիսկոս Պապի հարազատներու մահուան ի լուր.
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիրին մէջ գրած է.
«Մեր խորին վշտակցութիւնն ենք յայտնում ու ցաւակցում Ձեզ եւ Ձեր հարազատներին: Աղօթում ենք, որ Տէրն Իր սիրոյ եւ ողորմութեան մէջ ընդունի նրանց հոգիները… եւ մխիթարութիւն պարգեւի Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Թող Բարձրեալն Աստուած օգնական լինի Ձեզ եւ դժուարին այս պահին զօրացնի` յաղթահարելու մեծ կորստեան ցաւը եւ շարունակելու Ձեր Աստուածահաճոյ Հովուապետական առաքելութիւնը», - ասուած է Վեհափառ Հայրապետի ցաւակցական ուղերձում։







All the contents on this site are copyrighted ©.