2014-05-07 10:00:47

Թորինոյի գիրքի 26-րդ միջազգային ցուցահանդէսը


7-էն 12 մայիս, Իտալիոյ Թորինօ քաղաքի ''Ճովաննի Անեէլլի Լինկոթթօ'' կոչուած լսարանին մէջ, տեղի կ'ունեան ''գիրքի 26-րդ միջազգային տօնավաճառը'' որուն այս տարուայ պատուոյ հիւրն է Սուրբ Աթոռը յանձինս Քահանայապետական մշակոյթի խորհուրդի անդամ
Գերապայծառ Փասքուալէ Իաքոպոնէի։
Չորեքշաբթի, 7 մայիսի երեկոյեան ժամը 8-ին, որպէս տօնավաճառի նախաբացում` Քահանայապետական մշակոյթի խորհուրդի նախագահ` Կարտինալ Ճանֆրանքօ Ռավազին ելոյթ կ՛ունենայ ''Սուրբ գիրքի համաձայն. Աստուածային ու մարդկային գրողներ եւ ընթերցողներ'' նիւթին մասին։ Երեկոյթի ընթացքին ելոյթ կ՛ունենայ նաեւ Քահանայապետական ''Սիքստեան'' երգչախումբը։







All the contents on this site are copyrighted ©.