2014-03-08 08:28:25

ՀՀ Նախագահի շնորհաւորական ուղերձը կանանց տօնին առիթով։


''Հայաստանի բոլոր յաջողութիւնները հնարաւոր դարձած են կանանց ամենաաշխոյժ ներգրաւման շնորհիւ''.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է Կանանց տօնին առիթով: Ուղերձին մէջ նշուած է.
«Սիրելի՛ կանայք, Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ Կանանց տօնի կապակցութեամբ: Այսօր բոլորս յայտնում ենք ձեզ մեր սէրն ու յարգանքը` քաջ գիտակցելով, որ ձեր հանդէպ հոգատարութիւնը երբեք չպէտք է սահմանափակուի միայն այս օրով:
Հայաստանի բոլոր յաջողութիւնները հնարաւոր են դարձել ամուր ընտանեկան արժէքների եւ հանրային կեանքի բոլոր բնագաւառներում կանանց ամենաաշխոյժ ներգրաւման շնորհիւ: Անգնահատելի է այն դերը, որ կանայք կատարում են մեր հասարակութեան մէջ: Վստահ եմ` կանանց ներգրաւուածութիւնը շարունակելու է աճել եւ նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզօրացմանը:
Մեր մայրերին, տիկնանց, քոյրերին եւ դուստրերին մաղթում եմ անսահման սէր, երջանկութիւն, ամուր յենարաններ կեանքում եւ նորանոր յաջողութիւններ` ի բարօրութիւն մեր ընտանիքների եւ ի շահ մեր հայրենիքի:








All the contents on this site are copyrighted ©.