2014-02-18 10:34:46

Կարտինալական ''Ութեակ'' խորհուրդի երրորդ հադիպումի նիստերը կը շարունակուին:


Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմէ նշանակուած Կարտինալական ''ութեակ'' խորհուրդի անդամները, իրենց երրորդ նիստը գումարած են Վատիկանի մէջ, 17 – 19 փետրուար, Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի գլխաւորութեամբ։
''Կարտինալական ութեակ խորհուրդը'' նշանակուած է Ֆրանչիսկոս Քահանայապետի կողմէ որպէս ` Սրբազան Քահանայապետին, յատուկ հացերու շուրջ, անձնական խորհրդատուներ` ''օգնելու համար Սրբազան Հայրը, Տիեզերական Եկեղեցիի Կառավարման, եւ ուսումնասիրելու համար ''Բարի Հովիւ'' Առաքելական Սահմանադրութեան վերատեսութիւնը''։
Կարտինալական ''Ութեակ'' խորհուրդի երրորդ հանդիպումը սկիզբ առաւ երկուշաբթի օր առաւօտեան ժամը 7-ին, Սրբազան Քահանայապետի գլխաւորած համապատարագով։ Ապա տեղի ունեցաւ ժողովը որուն իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Վատիկանի Պետական Քարտուղարը գերապայծառ Փարոլինը։ Առաջին օրուայ նիստի ընթացքին ''կարտինալական խորհուրդը'' հանդիպում ունեցաւ Սուրբ Աթոռի տնտեսական եւ վարչական հարցերը ուսումնասիրող յանձնախումբի անդամներուն հետ։ Իսկ այսօր (18 փետրուարին), Խորհուրդը հանդիպում կ՛ունենայ Վատիկանի Դրամատան` ԵՈՐ- ով զբաղող յանձնախումբի անդամներուն հետ։ Յայտնենք որ Խորհուրդի նիստերը վերջ պիտի գտնեն չորեքշաբթի 19 փետրուարի երեկոյեան։








All the contents on this site are copyrighted ©.