2013-11-15 10:40:04

Մամլոյ Ասուլիս ներկայացնելու ''Հաւատոյ Տարուայ'' փակման հանդիսութեան նախաձեռնութիւնները։


Երկուշաբթի, 18 նոյեմբերի առաւօտեան ժամը 11,30-ին, Վատիկանի Յովհաննէս Պօղոս Բ անուան սրահին մէջ, նախատեսուած է մամլոյ ասուլիս մը, ներկայացնելու համար Պենետիկտոս ԺԶ վաստակաւոր քահանայապետի օրով հռչակուած` ''Հաւատոյ Տարուայ'' փակման հանդիսութեան նախաձեռնութիւնները. ''հայեցողական կեանքի օր - 21 նոյեմբեր 2013-ին'', ''Սրբազան Քահանայապետի հանդիպումը` 23 նոյեմբեր 2013-ին, սուրբ մկրտութեան խորհուրդի պատրաստուղ անձերուն հետ'' ու ապա` կիրակի 24 նոյեմբերին, Սուրբ Պետրսոի մէջ նախատեսուած` ''Հաւատոյ Տարուայ եզրափակիչ հանդիսաւոր Սուրբ Պատարգ''։
Մամլոյ ասուլիսը կը ներկայացնեն` Գերապայծառ Ռինօ Ֆիզիքելլան, Վերաւետարանութեան Քահանայապետակն խորհուրդի նախագահը, գերապայծառ Խօսէ Օգդավիա Րույզ Արէնաս` վերոյիշեալ Խորհուրդի քարտուղար եւ խորհուրդի ենթաքարտուղար` գերապայծառ Կրահամ Պէլ։








All the contents on this site are copyrighted ©.