2013-05-23 12:38:27

Մայր Աթոռում Տեղի Ունեցաւ Միջեկեղեցական-Աստուածաբանական Խորհուրդի Նիստ։


Մայիսի 20-ին Մայր Աթոռում գումարուեց Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական- աստուածաբանական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննութեան առնուեցին միջեկեղեցական, հասարակական եւ ներեկեղեցական տարաբնոյթ հարցեր:
Զեկոյցով հանդէս եկաւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը` տեղեկացնելով 2013 թ. յուլիս ամսին Բուդապեշտում կայանալիք Եւրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ եւ 2013 թ. նոյեմբեր ամսին Բուսանում կազմակերպուելիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովների գումարման մասին: Խորհուրդը լսեց նաեւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանի զեկոյցը` մայիսի 16-ին Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկուայի հոգեւոր ակադեմիայի միջեւ ստորագրուած համաձայնագրի վերաբերեալ:








All the contents on this site are copyrighted ©.