2013-05-22 13:27:47

Սերժ Սարգսեան Շնորհաւորած է Շառլ Ազնաւուրի Ծննդեան Օրը


Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր շնորհաւորական հեռագիր յղած է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ երգիչ շառլ Ազնաւուրը` ծննդեան օրուան առիթով:
“Սիրելի՛ Շառլ, Սրտանց շնորհաւորում եմ Ձեզ ծննդեան օրուայ կապակցութեամբ: Դուք մեր ժամանակի մեծագոյն արուեստագէտներից մէկն էք, ով նաեւ բարձր է պահում հայի անունն ու պատիւն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջութիւն, երիտասարդական ուժ ու կորով` շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունէութիւնը, որ ծաւալել էք մինչեւ այսօր: Մենք սիրում ենք Ձեզ եւ հպարտանում Ձեզնով”,-ըսած է ՀՀ նախագահը:
Յիշեցնենք, որ այսօր` 22 մայիսի 2013-ին Շառլ Ազնաւուրի ծննդեան օրն է, ան դարձաւ 89 տարեկան։








All the contents on this site are copyrighted ©.