2013-04-27 11:15:16

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զօրակցութիւնն է յայտնել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին:


Ապրիլի 26-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրութիւն է յղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբութիւն Իգնատիոս Զակկայ Իւասին` մտահոգութիւն յայտնելով օրեր առաջ Հալեպի մօտակայքում մարդասիրական առաքելութիւն իրականացնելու ժամանակ Ուղղափառ Եկեղեցու երկու միտրոպոլիտների` Նորին Սրբազնութիւն Յովհաննէս Իբրահիմի եւ Նորին Սրբազնութիւն Պօղոս Եազիգի առեւանգման առիթով:
Վեհափառ Հայրապետի նամակում մասնաւորապէս ասւում է. «Խստօրէն դատապարտում ենք բարձրաստիճան հոգեւորականների առեւանգումը: Միջկրօնական լարուածութեան հրահրումը եւ կրօնական անհանդուրժողականութեան սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Լիայոյս ենք, որ հոգեւոր այրերը ազատ կ'արձակուեն ապահով եւ անվնաս»:
Նամակում Նորին Սրբութիւնը նաեւ իր զօրակցութիւնն է յայտնել Պատրիարքին եւ յոյս յայտնել, որ քաղաքակրթութիւնների ու կրօնների երկխօսութեան աւանդոյթներով հարուստ Սիրիայում շուտով կը դադարեն հակամարտութիւններն ու բախումները:








All the contents on this site are copyrighted ©.