2013-04-19 12:47:54

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հանդիպումը Վրաստանի Լատին Եկեղեցւոյ Եւ Կաթողիկէ Հայոց Առաջնորդին Հետ


Նաեւ՝ անոնց Իրեն Ընկերակցող Հոգեւորականներուն ու Կրօնաւորուհիներուն հետ։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ապրիլի 18-ին՝ ընդունեց Հայաստանում ուխտաւորաբար գտնուող Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպ արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգեւոր սպասաւորներին ու միանձնուհիներին՝` ուղեկցութեամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելեան Եւրոպայում Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանին։
Հանդիպման սկզբում Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտաւորներին՝` շնորհակալութիւն յայտնելով հայոց հոգեւոր կենտրոնում Քոյր Եկեղեցու հոգեւոր սպասաւորներին հիւրընկալելու համար։
Այնուհետեւ կաթողիկէ ուխտաւորներին հայրապետական իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբութիւնը։ Շնորհաւորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանչիսկոս պապի գահակալութեան առիթով՝` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Մայր Աթոռի եւ Վատիկանի ջերմ փոխյարաբերութիւններին։
Զրոյցի աւարտին Վեհափառ Հայրապետը Տիրոջ օգնականութիւնն ու զօրակցութիւնը մաղթեց Կաթողիկէ Եկեղեցու սպասաւորներին՝` քրիստոսապատուէր իրենց ծառայութեան արդիւնաւորման համար։








All the contents on this site are copyrighted ©.