2013-04-16 15:10:56

Վատիկանի 2013-ի Դրամի Նոր Արտակ Պենետիկտոս ԺԶ Քահանայապետի Պատկերով։


2013-ի դրամական առաջին արտակով Վատիկանը 15 ապրիլին հրապարակած է դրամի նոր շարք մը նուիրուած Պենետիկտոս ԺԶ Քահանայապետին։ Վաստակաւոր Քահանայապետի պատկերը շրջապատուած է 12 աստղերով եւ ''Վատիկան քաղաքի պետութիւն'' արձանագրութիւնը։ 2013 տարւոյն ընթացքին հաւանական է որ Վատիկանը պիտի հրապարակէ դրամի այլ երկու շարքեր առաջինը նուիրուած ''Թափուր Աթոռին'' իսկ եկրորդը ֆրանչիսկոս Քահանայապետին։ Նշենք որ Վատիկանը 2007-ին թանգարան մը հիմնած է նուիրուած լոկ իր դրամներու ու դրոշմաթուղթերու արտադրութեան, որ սկիզբ առին 1929-ին։








All the contents on this site are copyrighted ©.