Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետին անդրանիկ եղբայր` Հայր Գէորկ Ռացինկեր, 15 յունուար
2013-ին տօնախմբեց 89-րդ տարեդարձը։ Ան ծնած է Պավարեա 1924-ին, Քահանայապետ եղբօրը
հետ միասին դպրեվանք մտած է 1946-ին։ Մատաղ հասակին մէջ երաժշտագիտական հակում ու յատկութիւն
ցոյց տուած է։ 11 տարեկանին տեղական եկեղեցւոյ երգեհոնը կը նուագէր։ 17 տարեկանին կը
ղեկավարէր Ռադիսպոնի մայր եկեղեցւոյ երգչախումբը։ 1964-1994 եղած է մայր եկեղեցւոյ մատրանապետ
։