2013-01-09 13:03:47

Ռուսիոյ Ջաւախքահայութեան Կոչը Իլեա Բ. Պատրիարքին


Ջաւախքահայութիւնը կը խնդրէ որ Հայկական Եկեղեցիները ետ վերադարձուին հայ առաքելական եկեղեցւոյ։
Ռուսիոյ ջաւախքահայութիւնը դիմած է կաթողիկոս-պատրիարք Իլեա Բ.ին՝ խնդրելով Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ վրացական թեմին վերադարձնել վերջինիս պատկանող եւ խորհրդային կարգերուն կողմէ իւրացման ենթարկուած հայկական եկեղեցիները, որոնք կը գտնուին Վրաստանի տարածքին մէջ:
Ջաւախքահայութեան յայտարարութեան մէջ նշուած է. «Ընդունէք մեր անկեղծ շնորհաւորանքները Ձեր գահակալման 35րդ տարելիցի, Ձեր 80ամեայ յոբելեանի, ինչպէս նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցութեամբ: Մաղթում ենք Ձեզ քաջ առողջութիւն, որպէսզի ապագայում եւս նոյն էներգիայով ծառայէք Աստծուն, Հայրենիքին եւ վրաց ժողովրդին:
«Այս առնչութեամբ օրերս Վրաստան են ժամանելու ուղղափառ եկեղեցու բազմաթիւ յարգարժան ներկայացուցիչներ: Ուստի դիմում ենք Ձեզ, սրբազան Իլիա 2րդ՝ խնդրելով Հայոց առաքելական եկեղեցուն վրացական թեմին վերադարձնել վերջինիս պատկանող եւ բոլշեւիկների կողմից սպեկուլեացիայի ենթարկուած հայկական եկեղեցիները, որոնք գտնւում են Վրաստանի տարածքում՝ 5ը Թբիլիսիում, 1ը՝ Ախլցխայում:
«Վերջերս Վրաստանում տեղի ունեցած փոփոխութիւններից յետոյ, երկիրն էլ աւելի մեծ առաջընթաց կ՛ապրի՝ դառնալով լիարժէք ժողովրդավարական պետութիւն: Միաժամանակ, Վրաստանում շարունակւում է ներքին եւ արտաքին լարուածութիւնը՝ որոշ անբարեխիղճ երկրների գործողութիւնների պատճառով:
«Նման իրավիճակը, մեր կարծիքով, կարող է հարթուել միջքրիստոնէական համագործակցութեան եւ քոյր-եկեղեցիների միջեւ երկխօսութեան մեկնարկի շնորհիւ: Դրանք հարեւան երկրների միջեւ փոխյարաբերութիւնների բարելաւման կարեւոր աղբիւր են»:








All the contents on this site are copyrighted ©.