2012-12-20 14:08:11

Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետի Թուիթները։


Չորեքշաբթի օրուայ հրապարակային ունկնդրութեան աւարտին Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետը ''Թուիթէրի'' իր ցանցի միջոցաւ ուղարկեց երկու այլ ''Թուիթ''ներ։ Առաջինը կը հաստատէ որ ''ամէն մէկուն հաւատքը ունի լուսաւորութեան ու նաեւ խաւարի պահեր։ Եթէ կ՛ուզես քալել լոյսին մէջ թող որ Աստուծոյ խօսքը առաջնորդէ քայլերդ։ Երկրորդ ''Թուիթի'' մէջ Պենետիկտոս ԺԶ կը մատնանշէ ''Մարիամ ուրախութեամբ կ՛ապրի աւետումը որ պիտի դառնայ Յիսուսի մայրը` մարդեղացած Աստուծոյ Որդւոյն։ Իսկական ուրախութիւնը յառաջ կու գայ միանալով Աստուծոյ։Այս վեցերորդ ''Թուիթն'' է որ կ՛ուղարկուի անցեալ 12 դեկտեմբերէն ի վեր։
Նշենք որ ''Թուիթները'' կ՛արձակուին 8 լեզուներով։ Սրբազան Քահանայապետի ''հետեւորդները'' followers - ները կը գերազանցեն 2 միլիոնը։








All the contents on this site are copyrighted ©.