2012-12-11 14:13:18

Օգնութիւն Հայաստանում Ապաստանած Սիրիահայ Ընտանիքներին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանեան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը եւ Եկեղեցիների համատեղ գործողութիւն ալեանսի ֆինանսաւորմամբ նախաձեռնել է արագ արձագանքման ծրագիր՝` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով։
Այն նախատեսում է սնունդ եւ առաջին անհրաժեշտութեան հիգիենայի պարագաներ տրամադրել առաւել կարիքաւոր 200 ընտանիքների։
Հումանիտար օգնութեան եւ պարէնային ծրագրի մեկնարկը տրուեց դեկտեմբերի 10-ին։ Ծրագիրն իրականացւում է Արարատեան Հայրապետական թեմի հետ համագործակցաբար, նախաձեռնութեանն իր զօրակցութիւնն է բերել նաեւ, Երեւան Սիթի խանութների ցանցը։ Դեկտեմբերի 11-ին եւ 17-ին թեմի առաջնորդարանում հիմնադրամը շահառու ընտանիքներին կը տրամադրի յատուկ քարտեր, որոնցով հնարաւոր կը լինի որոշակի պարբերականութեամբ անհրաժեշտ գնումներ կատարել ,Երեւան Սիթի խանութներում։
Ծրագրի կազմակերպչական աշխատանքներից բացի Կլոր Սեղանի աշխատակիցներն ու թեմի հոգեւորականները կ'իրականացնեն նաեւ տնայցեր, որոնց ընթացքում կը ծանօթանան այդ ընտանիքների կարիքներին, կը ցուցաբերուի հոգեւոր աջակցութիւն։








All the contents on this site are copyrighted ©.