2012-11-05 12:56:44

Տիեարպեքիրի Սուրբ Կիրակոս Եկեղեցւոյ Մէջ Հայածէս Սուրբ Պատարագ։ Եկեղեցին Կառուցուած՝1376 Թուականին։


Վերանորոգումէն յետոյ Նոյեմբեր 4-ին Տիարպեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս Եկեղեւցոյ մէջ (որը Մերձաւոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է) , 32 տարի ընդմիջումէ մը ետք կատարուած է առաջին եկեղեցական արարողութիւնը : Նոյն օրը տեղի է ունեցեած է նաեւ առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցւոյ վերանորոգման աշխատանքները իրագործուած են Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի ֆինանսական աջակցութեամբ: Աշխատանքներուն աջակցութիւն եւ օժանդակութիւն ցուցաբերած է նաեւ Տիարբեքիրի Քաղաքապետարանը:
Վերակառուցուած է եկեղեցւոյ Զանգակատունը, որը վնասուած էր 1915-ի ռմբակոծութիւններէն : Եկեղեցւոյ գմբեթը քաղաքի ամենաբարձրն էր, եւ որպէսզի մզկիթներու մինարեներներէն բարձր չըլլայ , մահմետականները աւերած էին զայն : Թէեւ Սուրբ Կիրակոս Եկեղեցին մինչեւ 1980 թուականը գործած է, սակայն անոր զանգերը նոյեմբեր 4-ին է որ կրկին Ղողանջեցին ՝ 97 տարիներ ետք :
Եկեղեցւոյ 100 կգ կշռող Պրոնզէ Զանգը պատրաստուած է Մոսկուայ ` Պոլսոյ Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի ջանքերով: Ան նոյնութեամբ կրկնումն է 1915-ի ռմբակոծութեան հետեւանքով վնասուած Զանգակին : Եկեղեցին օծած է Պոլսոյ Հայոց Պատրիարքի տեղապահ, Արքեպիսկոպոս Արամ Աթէշեանը։ Արարողութեան մասնակցած են ՝ ԱՄՆ-էն, Հայաստանէն , Գանատայէն Տիեարպեքիր ժամանած հայեր: Սուրբ Կիրակոս Հայկական Եկեղեցին կառուցուած է 1376 թ-ին:








All the contents on this site are copyrighted ©.