2012-09-27 12:28:45

Նախագահ Սերժ Սարգսեան Կ՝ընդունի՝ Կարտինալ Գուրթ Գոխը։


Նախագահ Սերժ Սարգսեան այսօր ընդունած է Քրիստոնեաներու Միութեան Զարգացումի Քահանայապետական Խորհուրդի նախագահ Կարտինալ Գուրթ Գոխը: (Այս մասին յայտնած է ՀՀ Նախագահի Մամլոյ Գրասենեակը) :
Նախագահ Սարգիսեան ողջունած է Կարտինալի այցը Հայաստան նկատելով այդ՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև յարաբերութիւններու ամրապնդման ու զարգացման լաւագոյն վկայութիւններէն մին:
«Որպէս քրիստոնէութիւնը աշխարհի մէջ Պետականօրէն ընդունած առաջին Երկիր՝ Հայաստանի համար Վատիկանի հետ յարաբերութիւնները մեծ կարևորութիւն և նշանակութիւն ունին: Ես հաճոյքով կը վերհիշեմ անցեալ տարուայ դեկտեմբերին Պենետիկտոս ԺԶ Նորին Սրբութեան հետ կայացած իմ հանդիպումը Վատիկան , որու ընթացքին քննարկեցինք Հայաստանի և Վատիկանի միջև յարաբերութիւններու զարգացման օրակարգը:
Երկկողմ պատմական կապերը ու առնչութիւնները , հարուստ մշակութային և հոգևոր ժառանգութիւնը , արժեհամակարգի ընդհանրութիւնները մեզ կը ստիպեն մեր յարաբերութիւնները մշտապես պահել բարձր մակարդակի վրայ և հնարաւորին խորացնել»( ըսած է Նախագահ Սերժ Սարգսեան): Հանրապետութեան նախագահը ընդգծած է, որ շատ լաւ յարաբերութիւններ ձևաւորուած են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև, որը միանգամայն բնական է՝ նկատի առնելով երկու Եկեղեցիները կապող քրիստոնէական արժեհամակարգը ու գաղափարախօսութիւնը :

Իսկ Կարտինալ Գոխ ուրախութեամբ ըսած է , որ Հայաստանը՝ որպէս հարուստ պատմութիւն , լուրջ քրիստոնէական աւանդութիւններ ունեցող երկիր, կը պահպանէ այդ աւանդոյթները ու կը զարգացնէ :
Ան նշած է որ Կաթողիկէ Եկեղեցւոյ առաքելութիւնն է խրախուսել խաղաղութեան պահպանումը, զարգացնել երկխօսութիւնը ու համագործակցութիւնը բոլոր ժողովուրդներու և կրօններու միջև, որը աշխարհի մէջ խաղաղութեան հաստատման առաջին նախապայմանն է:
Հանրապետութան ղեկավարը մեծապէս կարևորած է Վատիկանի դերը ոչ միայն աշխարհի մէջ խաղաղութեան պահպանման, մարդու իրաւունքներու և հանդուրժողականութեան հաստատման, այլ նաև քրիստոնէական աշխարհի համախմբման դաշտէն ներս ալ։








All the contents on this site are copyrighted ©.