Պարաք Օպամա Մտահոգութիւն Արտայայտած՝ Մարդասպան Սաֆարովի Շնորհուած Ներումի Պատճառով։
ԱՄՆ նախագահ Պարաք Օպամա խորապէս մտահոգուած է Ադրբեջանի նախագահի կողմէ մարդասպան Ռամիլ
Սաֆարովին ներում շնորհելու լուրով, որը տեղի ունեցած է Հունգարիոյ կողմէ անոր Ադրբեջանի
յանձնումէն անմիջապէս յետոյ։ "Մենք հաղորդկացութեան մէջ ենք Ադրբեջանի ղեկավարներուն
հետ` յայտնելու մեր հիասթափութիւնը Սաֆարովին ներում շնորհելու կապակցութեամբ: Այդ
արարքը կը հակասի տարածաշրջանի մէջ ճնշման թուլացման և հաշտեցման համար գործադրուող
ջանքերուն հետ » (կ՝ըսուի Սպիտակ Տան հաղորդագրութեան մէջ) :Միացեալ Նահանգներ նաև
բացատրութիւն կը պահանջէն Հունգարիայէն Սաֆարովին Ադրբեջան յանձնելու որոշման վերաբերեալ:
Այս հաղորդագրութիւնը տարածած է Սպիտակ Տան խոսնակ Թոմմի Վիետոր :