2012-08-20 15:13:55

Հ Հ Նախագահ Սերժ Սարգսեանի Մասնակցութիւնը Ծաղկաձորի Մէջ «Բազէ-2012»-ի Հաւաքի Փակման Արարողութեան։


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն 18 Օգոստոսին Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 13-ին մեկնարկած «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:Սարգսյան հետևել է «Բազե-2012»-ի եզրափակիչ միջոցառումներին, հետաքրքրվել մասնակիցների առօրյայով, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Ծաղկաձորում «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի ներքո հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ու հանարպետության մարզերից ժամանած հայ երիտասարդներ, ինչն իրար ճանաչելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու լավ հնարավորություն է ստեղծում: Նախագահը նշել է, որ այսպիսի հավաքները լավ հարթակ են նաև նոր ծրագրերի ու գաղափարների ծագման ու քննարկման համար:
Սերժ Սարգսյանի խոսքով, չնայած ամենօրյա շփումներ իրականացնելու ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորություններին, այսպիսի հանդիպումները, անմիջական շփումներն անփոխարինելի են: «Մի բան հստակ իմացեք, դուք կարևոր և թանկագին մաս եք կազմում մի հրաշք ամբողջականության, այդ ամբողջականությունը կոչվում է Հայաստան, և Հայաստանն առանց ձեզ, առանց ձեզնից յուրաքանչյուրի ամբողջական լինեն չի կարող: Եվ իմացեք, որ դուք առանց Հայաստանի չեք կարող լինել լիարժեք մարդ և չեք կարող լիարժեք ձեզ դրսևորել»,-«Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել նաև Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամների հետ, ովքեր Ստամբուլում կայանալիք Շախմատի աշխարհի օլիմպիադային ընդառաջ ուսումնամարզական հավաք են անցկացնում:








All the contents on this site are copyrighted ©.