2012-07-18 13:27:39

Նախագահ Սերժ Սարգսան ընդունած՝ Արևելան Եկեղեցիներու Ժողովի Կառավարիչ Կարտինալ Լէօնարտօ Սանտրին։


Նախագահ Սարգսեան ողջունած է հիւրը և գոհունակութամբ ընդգծած որ Հայաստանի և Վատիկանի, ինչպէս նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցութիւնը բարձր մակարդակի վրայ է, որու կը նպաստեն նաև փոխ-այցելութիւնները ու քաղաքական գործոն երկխօսութիւնը։

Սերժ Սարգսեան խնդրած է Կարդինալ Սանտրիէն ՝ իր լաւագոյն բարեմաղթանքները փոխանցել Նորին Սրբութիւն Բենեդիկտոս XVI-Սրբազան Քահանայապետին : Անցեալ տարեվերջին Սրբազան Հօր հետ (Հռոմ) ունեցած իր ջերմ հանդիպումը, Հանրապետութեան նախագահի խոսքով, լաւ առիթ էր քննարկելու համար Հայաստանի և Վատիկանի յարաբերութիւններու զարգացման օրակարգը ու հեռանկարները: Երկկողմանի պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգութիւնը Սերժ Սարգսեանի համոզմամբ, համագործակցութեան շարունակական խորացման լաւագոյն նախադրեալներն են : Նախագահը նշած է, որ Հայաստանը և աւելի քան հազարամեայ քրիստոնէական աւանդոյթներ ունեցող Հայ ժողովուրդը շատ բարձր կը գնահատեն Սուրբ Աթոռի դերը աշխարհի մէջ քրիստոնեութեան տարածման և արմատաւորման, ինչպէս նաև խաղաղութեան, փոխըմբռնման հաստատման, մարդու իրաւունքներու և հիմնարար ազատութիւններու պաշտպանութեան գծով:

Կարդինալ Լեոնարտօ Սանտրին Բենեդիկտոս XVI-Սրբազան Քահանայապետի լաւագոյն բարեմաղթանքները փոխանցած է՝ Նախագահ Սերժ Սարգսեանին, Հայաստանին ու Անոր Ժողովրդին: Արևելան Եկեղեցիներու Ժողովի Կառավարիչը նշած է, որ Հայաստանը այն Երկիրն է, որը կը ձգտի աշխարհի բոլոր ժողովուրդներու հետ փոխ-ըմբռնման ու խաղաղութեան, և իր այս այցի միջոցով կը փափաքի նաև յարգանք մատուցել Հայաստանին, որը ունի այդպիսի ձգտում:

Կարտինալը ընդգծած է, որ Սուրբ Աթոռը հիացած է առաջին քրիստոնէական Պետութեան՝ Հայաստանի պատմութեամբ, դարեր շարունակ քրիստոնէական արմատներու ունեցած անոր հաւատարմութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.