2012-01-27 13:47:01

Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական Կոմիտէի Հանդիպումը


Յունուարի 24-25-ը Ժնեւի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցաւ Եւրոպական Եկեղեցիների կոնֆերանսի Կենտրոնական կոմիտէի հանդիպումը, որի ընթացքում կոնֆերանսի մասնակիցներն անդրադարձան նոր գլխաւոր քարտուղարի ընտրութեան, 2013 թ-ին կայանալիք Եւրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագմարին եւ Եւրոպական Եկեղեցիների կոնֆերանսի վերակազմաւորման յանձնախմբի զեկոյցին։ Ժողովականները Բելգիայի Միացեալ Բողոքական Եկեղեցիների նախագահ վերապատուելի Կի Լիակր ընտրեցին որպէս ԵԵԿ գլխաւոր քարտուղար, իրենց դիտարկումները փոխանցեցին 14-րդ համագումարն նախապատրաստող յանձնախմբին, ինչպէս նաեւ քննարկեցին ԵԵԿ վերակառուցման յանձնախմբի ներկայացրած խորհրդակցական փաստաթուղթը։ Ժողովին մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը։








All the contents on this site are copyrighted ©.