2011-12-12 14:52:24

Պենետիկտոս ԺԶ.րդ Սրբազան Քահանայապետը Այսօր Ունկնդրութիւն Շնորհեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանին ։ Սարգսեան 1991-ին Անկախացած Հայաստանի Երրորդ Նախագահն Է։


Սերժ Ազատի Սարգսեան ծնած է 1954 Յունիս 30ին Ստեփանակերտի մէջ։ Ամուսնացած է Ռիթա Սարգսեանի հետ եւ ունի երկու դուստրեր Անուշ ու Սաթենիկ եւ երեք թոռնիկներներ Մարիամ, Արա ու Սերժ։

Սերժ Սարգսեան աւարտած է Ստեփանակերտի միջնակարգ դպրոցը ու ապայ յաճախած Երեւանի Պետական համալսարանը։ 1979 աւարտած է բանասիրական մասնաճիւղը։
1979 - 1988 եղած է Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, հուսկ եղած է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։ 1989-93 ղեկավարած է ԼՂՀ ինքնապաշտպանութեան ուժերու կոմիտեն։ 1990-ին ստանցնած է Հայաստանի Գերագոյն Խորհրդի պատգամաւորի պաշտօնը։ 1993-95 ՀՀ պաշտպանութեան նախարար, ապա եղած է ՀՀ Պետական անվտանգության վարչութեան պետ, հուսկ ազգային անվտանգութեան նախարար։ 1999-2000 Սերժ Սարգսեան եղած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2000-2007ը ` ստանցնած է ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնը, իսկ 2007էն 2008- տարիները եղած է ՀՀ վարչապետ, 2008-ի ապրիլի 9-ի ընտրուած է ՀՀանրապետութեան Երրորդ Նախագահ։
Սերժ Սարգսեանին կը պատկանի Արցախեան Պատերազմի ժամանակ տարածուած հետեւեալ կարգախօսը «Մենք այս պատերազմը կը յաղթենք ում եթէ մեզմէ Իւրաքանչիւրը պատերազմը համարէ իրենինը՝ որպէս ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ու Ամէն Ինչ։








All the contents on this site are copyrighted ©.