2011-12-07 14:10:18

23 Տարի Առաջ Այս Օր Կը Քանդուէր Հայաստանի Գրեթէ Մէկ Երրորդը։


Այսօր Դեկտեմբեր 7-ը, այս թուականը մեր բոլորին համար, աշխարհով մէկ բոլոր Հայութեան համար կը մնայ սգոյ խորհրդանիշ,սգոյ թուական մը։ Այսօր ուստի 1988ի ահաւոր երկրաշարժի 23րդ տարելիցն է:
1988-ի դեկտեմբեր 7-ին Հայաստանի մէջ տեղի ունեցաւ երկրաշարժ մը՝ կործանարար։ Աղետը հիմնովին քանդեց Հայաստանի հիւսիսը գտնուող երկու քաղաքներ ՝ Սպիտակը ու Լենինականը (ներկայ Կիւմրին ), ու նաեւ աւելի քան հարիւր գիւղեր մասամբ ջնջուեցան ։ Երկրաշարժի վերնակեդրոնը Սպիտակ քաղաքն էր,եւ Սպիտակը քանդուեցաւ ամբողջովին : Այդ օրը, 7 Դեկտեմբեր 1988ին ( ըստ պաշտօնական տուեալներու) զոհուեցան 25 հազար հոգի, 140 հազար անձեր դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն անձեր մնացին տնազուրկ։ Աստուած Պահէ ու Պահպանէ՝Հայաստանը ու Հայերը։








All the contents on this site are copyrighted ©.