2011-12-05 17:19:06

՜՜Դաւանանքի Ազատութիւն-Խտրականութեան Եւ Քրիստոնեաների Հալածանքների Հիմնախնդիրը՝՝ Խորագրով Կոնֆերանս։


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, Մոսկուայում Ռուս Ողղափառ եկեղեցու նախաձեռնութեամբ գումարուեց Դաւանանքի ազատութիւն խտրականութեան եւ քրիստոնեաների հալածանքների հիմնախնդիրը խորագրով կոնֆերանս։
Կոնֆերանսի ընթացքում քննարկուեցին քրիստոնեաների նկատմամբ տարբեր երկրներում կիրառուող հալածանքների եւ հետապնդումների հիմնահարցեր։
Կոնֆերանսին մասնակցեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Ամերիկայի Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Տ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան նախագահ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը։








All the contents on this site are copyrighted ©.