2011-09-16 12:32:34

ԷՋ ՄԸ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԵՆԷՆ


Սովետահայ Երաժշտահան Կոստանդին Օրբէլեան
Հայազգի դաշնակահար, երաժշտահան ու ղեկավար Կոնստանտին Աղապարոնի Օրբէլեան, ծնած է 1928-ի Յուլիս 29-ին՝ Արմաւիրի մէջ, ան եղած է խորհրդային Հայաստանի արուեստագէտ։ 1961-ին աւարտած է Երեւանի երաժշտանոցը եւ 1956-էն դարձած Հայաստանի Էսթրատային նուագախումբի գեղարուեստական ղեկավարը։ Օրբէլեանի լարային քառեակի արտայայտման անմիջականութիւնը եւ քնարական լիութիւնը ակնբախ էր որով կարժանանայ 1957ին՝ առաջին մրցանակին Մոսկուայի մէջ կայացած երիտասարդութեան եւ ուսանողներու համաշխարհային Զ. փառատօնին ։ Մեծ ճանաչում գտած է անոր սինֆոնիան 1961-ին, եւ ՜՜Անմահութիւն՝՝ պալէթը , բեմադրուած 1969-ին Սպենդիարեանի անուան օփերայի եւ Պալէի թատրոնին մէջ։
Մեծ դեր ունեցած է հայ ժողովրդական երաժշտութեան զարգամցման գործին մէջ, իր սէնֆոնիք գործերէն նշենք ՜՜Յուշարձանը՝՝ 1955-ին, եւ ՜՜Դէպի թռիչք՝՝ 1956-ին գօրէօկրաֆիք պատկերները, ՜՜Տօնական նախերգանքը՝՝ 1967-ին, եւ Զանգեզուր բօէմը 1973-ին։ Գրած է ՜՜Սիրում եմ քեզ, դու իմ Մոսկուա՝՝ երգը որ մրցանակի արժանացած է 1967-ին Պուտապէշտի մէջ տեղի ունեցած ունի բազմաթիւ ստեղծագործութիւններ որոնք նաեւ օգտագործուած են կինոյի համար։ 1956 էն սկսած է ու շուրջ երեք ու կէս տասնամեակ ղեկավարած է : Էստրադային և ճազ կատարողներու համար բազմաթիւ երգերու հեղինակ է: Կ՝ապրի ԱՄՆ-ու մէջ։








All the contents on this site are copyrighted ©.