2011-08-18 12:28:12

Այս Տարի Արցախի Մէջ՝ Առաջին Դասարանի 2200 Աշակերտ։


Լեռնային Ղարաբաղի կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Սլաւա Ասրեան, Օգոստոս 12ին տեղեկացուցած է, թէ ըստ նախնական տուեալներու, 2011-2012 ուսումնական տարեշրջանին, Արցախի մէջ շուրջ 2100-2200 աշակերտ առաջին անգամ պիտի երթան դպրոց: Իսկ անցեալ տարի արցախցի առաջին դասարանցիներուն թիւը եղած է 2156: «Արդէն չորրորդ տարին է, ինչ առաջին դասարան գնացող երեխաների թիւն երկու հազարից անցնում է: Կեանքը ազատագրուած հողերում եւս ակտիւանում է: Քարվաճառում այժմ կառուցւում է մի նոր դպրոց, որը պատրաստ կը լինի ընդունել երեխաներին Սեպտեմբերից: Արդէն կայ մանկապարտէզ կառուցելու անհրաժեշտութիւն, որը եւս մօտ ժամանակներում կը հիմնուի», ընդգծած է Սլաւա Ասրեան:








All the contents on this site are copyrighted ©.