2011-08-05 12:15:51

Մակար Եկմալեանի 155-ամեակը Հնդկաստանի Մէջ։


2011 թուականի յուլիսի 31-ին հնդկահայոց հոգեւոր հովուութիւնը Կ'ալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարէթ Մայր եկեղեցում տօնեց հայ անուանի երաժիշտ Մակար Եկմալեանի ծննդեան155-ամեակը։
Երէկոն սկսուեց Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախմբի կատարմամբ մեծ երգահանի Ով հայոց Աստուած երգով, որին յաջորդեցին մեծանուն կոմպոզիտորի մի շարք ստեղծագործութիւններ։
Համերգի աւարտին հնդկահայոց հոգեւոր հովիւ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Խորէն վարդապետ Յովհաննիսեանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց Մակար Եկմալեանի կեանքն ու գործունեութիւնը, նրա թողած ժառանութիւնը, անդրադարձաւ այն բացառիկ դերակատարութեանը, որ ունի մեծ երգահանը հայ հոգեւոր եւ աշխարհիկ գերարուեստում։ Հայր Սուրբն իր խօսքը եզրափակեց մէջբերելով Կոմիտաս վարդապետի գնահատականն ուղղուած Մակար Եկմալեանին` Մակար Եկմալեանը մեր երգեցողութեան ամայի անդաստանի մէջ ներդաշնակութեան անդրանիկ բուրաստանը տնկեց։ Սրտանց ուրախ ենք, որ հայերս այժմ կարող ենք պարծել, թէ մենք էլ յետ չենք մնացել վսեմ գեղարուեստի եւ կատարելագոյն երաժշտութեան զարգացումից։
Ձեռնարկին մասնակցեցին եկեղեցու վարչութեան անդամները, կալկաթաբնակ հայորդիներ, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչները, աշակերտները, հրաւիրեալներ։








All the contents on this site are copyrighted ©.