2011-05-31 12:33:05

Մարեմեան Խոկումներ Քաղուած Երանելի ՅՊԲ.ի ՛՛Տիրամօր՝՝ Նուիրուած Աղօթքներէն.


Փրկիր Մեզ Մարդու Կեանքի Դէմ Ուղղուած Մեղքերից։

Սովից եւ պատերազմից փրկի՛ր մեզ.
Հիւլէական պատերազմից, անհաշուելի ինքնաքայքայումից եւ բոլոր պատերազմներից փրկիր մեզ։
Մարդու կեանքի դէմ ուղղուած մեղքերից, հէնց նրա սկզբնաւորումից փրկիր մեզ։
Ատելութիւնից եը Աստուծոյ որդիների արժանապատուութեան վհատութիւնից փրկիր մեզ։
Ընկերային կեանքի, ազգային եւ միջազգային որորտում ամէն տեսակ անարդարութիւնից փրկիր մեզ։
Աստուծոյ պատուիրանները անարգելու հեշտութիւնից փրկիր մեզ։
Աստուծոյ ճշմարտութիւնը մարդկանց սրտերում նսեմացնելուց փրկիր մեզ։
Բարու եւ չարի գիտակցութեան կորստից փրկիր մեզ։
Սուրբ Հոգու դէմ ուղղուած մեղքերից փրկիր մեզ։ Փրկիր։








All the contents on this site are copyrighted ©.