2011-05-15 09:38:00

Մարեմեան Խոկումներ Քաղուած Երանելի ՅՊԲ.ի ՜՜Տիրամօր՝՝ Նուիրուած Աղօթքներէն.


Բարի Հովուի Յատկանիշերը
Սովորեցրու եւ տուր մեզ բարի Հովուի յատկանիշերը,
սնիր եւ աճեցրու մեր առաքելական նուիրումը.
Ամրացու եւ վերակենդանացրու մեր սէրը տառապեալների հանդէպ։
Լուսաւորիր եւ կենդանացրու մեր կուսութեան ուխտը երկնքի Թագաւորութեան համար։
Հիմնիր եւ Հսկիր մեր մէջ եղբայրութեան եւ համերաշխութեան զգացումը։
Մեր կենաքը քեզ ենք ապաւինում, ով Մայր մեր, մեր ծնողների, բարեկամների, եղբայրների կեանքերը. որպեսզի Քո մայրական հոգատարութիւնը միշտ կանխի նրանց ուղղուած մեր քայլերը եւ առաջնորդի դէպի Հայրենիք,
որը մեզ համար պատրաստել է իր փրկագործութեամբ քո Որդի եւ մեր Տէր Քրիստոսը Ամէն








All the contents on this site are copyrighted ©.