2011-05-05 13:45:43

Մարեմեան Խոկումներ


Արէք Այն Ինչ Որ Յիսուս Ձեզ Կ՝ասի
Աղօթում ենք քեզ, Ո՜վ Մարիամ,
Նայի՝ր քո որդիների կարիքներին,
Ինչպէս դա արեցիր Կանայում,
Երբ սրտիդ մօտ ընդունեցիր
Այդ ընտանիքի վիճակը.
Այսօր այդ Քո ընտանիքի ամենամեծ կարիքը
Քահանաների, սարկաւագների, հոգեւորականների
Եւ քարոզիչների կոչումներն եմ։
Հասի՝ր, այդպիսով,
Քո ամենազօր աղաչանքով
Մեր եղբայրներից շատերի սրտերին,
որ լսեն, հնազանդուեն, պատասխանեն
Աստծոյ կանչին։
Կրկնի՜ր նրանց հոգու խորքում
Քո յորդորը, որ տուեցիր Կանայում.
՜՜Ինչ որ ձեզ ասի, արէ՝ք՝՝ (Յովհ. 2,5)։








All the contents on this site are copyrighted ©.