2011-04-08 12:11:48

«ՎԱՆԱՅ ՁԱՅՆ» Ռատիոժամի Հիմնադրութեան 25-ամեակի Առթիւ՝ Հրանուշ Յակոբեանի Շնորհաւորագիրը։


Ջերմութեամբ եւ հպարտութեամբ շնորհաւորում ենք ձեզ եւ «Վանայ Ձայն» ռատիոժամի ամբողջ խմբագրական կազմին, բոլոր տարիների աշխատակիցներին` 25-ամեայ յոբելեանի առթիւ:
Բարձր ենք գնահատում «Վանայ ձայն»ի հայրենանուէր գործունէութիւնը` ի նպաստ հայութեան, հայ լեզուի ու մշակոյթի պահպանման ու բարգաւաճման: Հիմնադրուելով 1986-ին Լիբանանում ՀՅԴ կառոյցի կողմից, լծուել էք ազգապահպանութեան վեհ գործին` յանուն մեր ժողովրդի բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքների պահպանման, հայրենիքի հզօրացման եւ Հայաստան – Սփիւռք կապերի ամրապնդման:
Մաղթում ենք ձեզ անսպառ եռանդ ու ստեղծագործական նոր մտայղացումներ ձեր հայրենանուէր գործունէութեան ասպարէզում եւ թող ձեր անխոնջ աշխատանքը գալիքում պսակուի նոր յոբելեաններով ու յաղթանակներով:

Խորին յարգանքով ու գնահատանքով` ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ։








All the contents on this site are copyrighted ©.