2011-03-04 15:03:57

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուեց Սրբոց Վարդանանց տօնը


Մարտի 3-ին Եկեղեցին տօնախմբեց Սրբոց Վարդանանց զօրավարաց յիշատակը։ Տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մատուցուեց Սուրբ Պատարագը Պատարագիչն էր Եղիշէ վարդապետ Աւետիսեանը։
Քարոզի ընթացքում ` պատարագիչ Հայր Սուրբը մասնաւորապէս նշեց Մենք չենք կարող ուրանալ մեր լինելիութիւնը, իսկ մեր լինելիութիւնը քրիստոնէութեան դրոշմն է կրում։ Գաղափարներ կան, որոնց համար արժէ կեանք տալ եւ առանց որոնց չարժէ ապրել նոյնիսկ մէկ վայրկեան։ Այդպիսի նուիրական գաղափարներից մէկն է Հաւատքը, որի համար Վարդանանց քաջերն իրենց կեանքը տուեցին։ Վարդանանց շնորհիւ քրիստոնէական հաւատը դիւցազնութիւն եղաւ անարդարութեան, անիրաւութեան դէմ պայքարելու արիութիւնը շաղկապուեց ճշմարիտ հաւատքին՝ դառնալով անպարտելի։
Սրբոց Վարդանանց զօրավարաց յիշատակութեան օրը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաեւ Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուանակոչութեան տօնը։








All the contents on this site are copyrighted ©.