Գոր Ունում - Մէկ Սիրտ Քահանայապետական Խորհուրդի Նախագահի այցելութիւնը Պուրունտի։
Գոր Ունում - Մէկ Սիրտ Քահանայապետական Խորհուրդի Նախագահ` Կարտինալ Սարայ` 28 փետրուարէն
4 մարտ պիտի այցելէ Պուրունտին ուր ներկայ պիտի գտնուի Պենետիկտոս ԺԶ Քահանայապետի անուան
նուիրուած դպրոցի մը բացման արարողութեան։ Նշենք թէ դպրոցը կարուցուած է մէկ սիրտ - գոր
ունում - քահանայապետական խորհուրդի հովանաւորութեամբ։ Կարտինալ Սարային կ՛ընկերանայ
վերոյիշեալ խորհուրդի քարտուղար գերապայծառ Ճիովաննի Տալ Թոզօ։