2011-02-11 12:10:45

ՄԻՆՍՔ-ի Խմբակի Համանախագահները Հանդիպումներ Ունեցան Հայաստանի Ղեկավարութեան Հետ ։


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան երէկ հանդիպում ունեցաւ շրջանային այցելութեամբ Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Պեռնար Ֆասիէի (Ֆրանսա), Ռոպըրթ Պրատքէի (Միացեալ Նահանգներ), Իկոր Փոփովի (Ռուսիա) եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփրչիքի հետ։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի լուծման բանակցային հոլովոյթին ներկայ հանգրուանին վերաբերող հարցեր։
Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան երէկ իր կարգին ընդունեց ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահները եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։Նոյնպէս երէկ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան հանդիպում ունեցաւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակին հետ։







All the contents on this site are copyrighted ©.