2011-02-01 13:53:27

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց ՀԲԸՄ Նախագահին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Յունուարի 29-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց ՀԲԸՄ լայնածաւալ ազգանպաստ գործունեութեանը Սփիւռքի հայ համայնքներում եւ Հայրենիքում, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ սերտ համագործակցութեանը եւ քննարկուեց համատեղ իրականացուող ծրագրերի ընթացքը։
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն՝`՝` Նորին Սրբութիւնը գոհունակութիւն յայտնեց ՀԲԸՄ անդամների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդէպ դրսեւորուող նուիրումի եւ աջակցութեան համար, որի շնորհիւ Մայր Աթոռը առաւել բարեզարդւում է, ինչպէս նաեւ շարունակում է իրականացնել մի շարք կրթական եւ սոցիալական ծրագրեր։ Հայապահպանութեան եւ հայորդիների քրիստոնէական, հայեցի դաստիարակութեան գործում Վեհափառ Հայրապետը մեծապէս կարեւորեց ՀԲԸՄ գործակցութիւնը Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերի հետ։
Իր հերթին ՀԲԸՄ նախաահը Նորին Սրբութիւնը ներկայացրեց Միութեան բազմաթիւ ծրագրերը, այդ թւում նաեւ Երեւան քաղաքում ՀԲԸՄ կենտրոնի կառուցման ընթացքը՝`՝` վստահութիւն յայտնելով, որ այն մեծապէս պիտի նպաստի գործունեութեան ընդլայնմանը։ Նա նաեւ ընդծեց, որ ՀԲԸՄ ներկայիս գործունեութեան մէջ հիմնականում ուշադրութիւն է դարձւում երիտասարդ սերնդին, նրա հայրենասիրական ոգու կերտմանը, ազգային ինքնութեան ամրապնդմանը, որով հայ համայնքներում իրականացւում են բազմաբնոյթ ծրագրեր, ինչպէս օրինակ՝`՝` համացանցի միջոցով հայոց լեզուի ուսուցում եւ բազում այլ նախաձեռնութիւններ, նաեւ կազմակերպւում են ամառային ճամբարներ եւ Հայրենիք այցելութիւններ։
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահին մաղթեց արդիւնաւէտ գործունեութիւն յանուն Հայաստանի եւ Արցախի բարգաւաճման, Սփիւռքի հայ համայնքների ազգային կեանքի զօրացման, մեր ժողովրդի բարօրրութեան եւ նուիրական իղձերի իրականացման։

Յարգանքի Տուրք Արամ Մանուկեանի Յիշատակին։
Շաբաթ 29 Յունուարին նշուեցաւ Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի մահուան տարելիցը։ Այդ առիթով, ինչպէս ամէն տարի, այս տարի եւս ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչներ եւ բազմաթիւ երիտասարդներ այցելեցին մեծ հայորդիին շիրիմը եւ յարգանքի տուրք մատուցեցին անոր յիշատակին։








All the contents on this site are copyrighted ©.