2011-01-15 12:06:09

Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել 2011 թ օրացոյցներ։


Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական օրացոյցի տպագիր հրատարակութեան 145-րդ տարին։ Այն իր մէջ բովանդակում է եկեղեցական տարուայ մասին բոլոր անհրաժեշտ տեղեկութիւնները։ 2011թ պաշտօնական օրացոյցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ Տ Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը եւ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ Արտակ եպիսկոպոս Տիրանեանը։ Օրացոյցի վերջում զետեղուած են նաեւ տեղեկութիւններ Հայ Առաքելական Եկեղեցու նուիրապետական աթոռների եւ թեմերի, Մայր Աթոռ Ս Էջմիածնի միաբանութեան եւ պաշտօնեութեան վերաբերեալ։ Հրատարակչական բաժնի կողմից լոյս է տեսել նաեւ 2011թ սեղանի օրացոյց։ Ամենօրեայ ժամատախտակներին զուգահեռ այն բացատրութիւններ է տալիս բոլոր տօների եւ սրբոց յիշատակութեան օրերի մասին։
Այս տարի Մայր Աթոռը հրատարակել է նաեւ պատկերաւոր օրացոյց՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչեայ Ռուխկեանի նկարներով։ 1960-ական թթ երջանկայիշատակ Վազգեն Ա-ի օժանդակութեամբ Հ Ռուխկեանը ստեղծել է Հայաստանի պատմական եկեղեցիների շուրջ 120 պատկերներ, որոնցից լաւագոյնները զարդարում են այս օրացոյցի էջերը։







All the contents on this site are copyrighted ©.