2010-12-31 12:08:01

Հայր Վահան Ծ վրդ Օհանեանի՝ Հայաստանի, Վրաստանի,եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդին բարեմաղթութիւնները՝ Յիսուսի Ս. Ծննդեան եւ Ամանորի առթիւ։


ՇՆՈՐՀԱՒՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՒ ԵՐՋԱՆԻԿ ԱՄԱՆՈՐ 2011
Յիսնակաց սպասման, յոյսի եւ հսկումի մի ժամանակշրջան։
Այո, որովհետեւ Տէրը ի զուր եւ երկարօրէն թակեց Բեթղեհէմի տների դռները։
Այսօր, վաղը եւ մինչեւ ժամանակների վախճանը
պիտի շարունակի թակել մեր դռները։
Մի մեծ խորհուրդ ՍԷՐԸ, սէր է հայցում
Արարիչը, խնդրում է արարածից, Հիւրամեծարը՝`՝` հիւրընկալութիւն է հայցում։
Ահա թէ ինչ աստիճանի է հասնում Աստուած։
Անթոյլատրելի է, որ յետ այսու ասուի Իւրայինների մօտ եկաւ, այց իւրայինները
նրան չընդունեցին, Իսկ ովքեր նրան ընդունեցին՝`՝` նրանց իշխանութիւն տուեց
լինելու Աստծոյ որդիներ։
Դիմաւորենք Մանկանը, որ ծնուեց
Նա թաքնւում է որեւէ մէկում, որ թակում է մեր եւ մեր կեանքի դուռը
Ամէն դէմքի, ամէն անձի մէջ, որ մեզ ընդառաջ է գալիս յատկապէս մանկան տեսքով,
եթէ կարողանանք նայել այլ աչքերով՝`՝` պիտի նշմարենք
փառահեղութիւնը եւ գեղեցկութիւնը Աստծոյ։
Եթէ նրան ընդունենք՝`՝` պիտի դառնանք Աստծոյ որդիներ
երջանկութիւնը պիտի բնակուի մեր աչքերում, խաղաղութիւնը պիտի հաստատուի
մեր մէջ եւ յոյսը մեզի երբեք պիտի չթողնի։








All the contents on this site are copyrighted ©.