Նոյեմբերի 15-ից 26-ը Մեծ Բրիտանիայում ընթանում է բանտերում ծառայող հոգեւորականների
ժողով։ Ժողովի շրջանակներում քննարկւում են բանտարկեալների հետ հոգեւորականների աշխատանքի
առանձնայատկութիւնները, վերականգնողական աշխատանքների առաւել արդիւնաւէտ կազմակերպումը
եւ դրանց գործնական օրինակները բրիտանական բանտերում։ Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
օրհնութեամբ այս ժողովին մասնակցում եւ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում է Շիրակի
թեմի առաջնորդ Տ Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը։