Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկի 190-րդ տարեդարձին նուիրուած Մայր Աթոռ Սբ Էջմիածինը
նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։ Հոկտեմբերի 22-ին, ժամը 1100-ին, Մայր Աթոռ
Սբ Էջմիածնի եւ ՀՀ ԳԱԱ-ի համատեղ նախաձեռնութեամբ տեղի կ'ունենայ գիտաժողով՝` նուիրուած
Խրիմեան Հայրիկի յոբելեանին։ Կիրակի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, յաւարտ Սբ Պատարագի
Խրիմեան Հայրիկի շիրմի առջեւ տեղի կ'ունենայ հոգեհանգստեան կարգ։