2010-10-02 12:46:27

Մայր Աթոռի Դիւանապետը՝ Ընդունեց Անկախ Պետութիւններու Հասարակապետութեան վերահսկիչ Մարմիններու Ղեկավարները։


Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի դիւանապետ Տ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանն ընդունեց Հայաստանում անցկացուող ԱՊՀ բարձրագոյն վերահսկիչ մարմինների ղեկավարների 10-րդ նիստի մասնակիցներին։
Գարեին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունելով հիւրերի այցը ամենայն հայոց հոգեւոր կենտրոն՝`՝` Արշակ Սրբազանն անդրադարձաւ ԱՊՀ երկրների միջեւ տարբեր մակարդակներում սերտացող համագործակցութեան կարեւորութեանը եւ նիստի ընթացքում քննարկուած հարցերի շրջագծին։
Հանդիպման ընթացքում վերահսկիչ մարմինների ղեկավարներին ներկայացուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման պատմութիւնը եւ կարեւոր առաքելութիւնը աշխարհասփիւռ հայ ժողովրդի կեանքում։
Հիւրերն այցելեցին նաեւ Մայր Աթոռի թանգարանները, ծանօթացան հոգեւոր մշակոյթի ցուցանմուշներին։







All the contents on this site are copyrighted ©.