Սեպտեմբերի 8-11-ը, Իտալիայի Բոսեի վանքում տեղի է ունենում հոգեւոր կեանքին նուիրուած
18-րդ միջազգային էկումենիկ ժողովը՝` Հաղորդակցութիւն եւ մենակեցութիւն խորագրով։
Ժողովին
մասնակցում են 250 ներկայացուցիչներ՝` հոգեւորականներ, վանականներ եւ աշխարհականներ Հռոմի
Կաթողիկէ, Ուղղափառ եւ Անգլիկան Եկեղեցիներից։
Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուց
ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբան Տ Ռուբեն աբեղայ Զարգարեանը։