2010-08-29 14:42:19

Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։


Ակնարկ Մը Ազգային Ու Միջազգային Դէպքերուն։/a>
 ։
Թրքական առաջատար լրատվամիջոցներն ու մամուլը անհաւատալի որակել են /a> ։  Իրանի փոխնախագահը հիշատակել էր դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից  հայերին ցեղասպանության ենթարկելու փաստը։
Թրքական յայտնի թերթերից Hurriyet-ը, Milliyet-ը եւ այլ լրատվամիջոցներ վկայակոչելով հայկական /a> լրատվական գործակալությանը, տեղեկացրել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված համաժողովի ժամանակ Իրանի փոխնախագահը հայտարարել է, թե 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել, ու թեեւ  ներկայումս Օսմանյան կայսրությունը չկա, բայց հայերը Թուրքիայից ներողություն են փոխհատուցում պահանջում։Ամբողջ Թուրքիան ցնցած այս լուրի առնչությամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Տավութօղլուն լրագրողներին հայտնել է, թե ինքը խոսել է Իրանի իր գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ եւ պարզաբանում պահանջել։ «Իրանի արտգործնախարարն ինձ հայտնեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը անփոփոխ է, իսկ Իրանի փոխնախագահի ելույթը վերաբերել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Թուրքիոյ Փոխ-Վարչապետը Կը խոստանայ վերադարձնել ազգային փոքրամասնութիւններու կալուածները ։
Թուրքիոյ մէջ բնակող ազգային փոքրամասնութիւններու ներկայացուցիչներուն հետ ընթրիքի մը ընթացքին երկրի փոխ վարչապետը Պիւլենտ Առընչ յայտարարած է, թէ ՝՝բըռ-նագրաւուած կալուածները վերադարձնելը Թուրքիոյ իշխանութիւններու ճիտին պարտքն է՝՝։ ՝՝Առընչ շատ յստակ կերպով ըսաւ թէ անիրաւ կերպով բռնագրաւուած կալուածները վերադարձնելը մեր ճիտին պարտքն է՝՝ յայտնեց Պոլսոյ ՝՝Մարմարա՝՝ օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատէճեանը՝Ազատութիւն Ռատիոյկայանին, ընդգծելով՝՝ Սա շատ կարեւոր խօսք էր, որ հրապարակաւ ըսուեցաւ՝՝։ Հատտէճեանի խօսքով, Առընչը խօսեցաւ նաեւ օրէնքի փոփոխութիւններու մասին, որ ազգային փոքրամասնութիւններու հաստատութիւններուն հնարաւորութիւն պիտի տայ՝ շահ ունենալ իրենց ունեցուածքէն։ Նախապէս այդ մէկը կրնային ընել միայն թրքական հաստատութիւնները։







All the contents on this site are copyrighted ©.