2010-08-26 15:46:09

Ոչ Եւս Է Վլատիմիր Մսրեան՝ Թատրոնի Եւ Շարժապատկերի Ծանօթ Դերասանը։


Թատրոնի եւ շարժապատկերի ճանչցուած դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրեանը մահացաւ: 72-ամեայ դերասանը կը տառապէր արեան քաղցկեղէ եւ մահացաւ հիւանդանոցի մէջ:

Վլադիմիր Մսրեանը պետական մրցանակի դափնեկիր է, Մովսէս Խորենացիի շքանշանի ասպետ: Թատերական գործունէութիւնը սկսած է շուրջ կէս դար առաջ՝ 1961 թուականին, 1967 թուականէն կը ներկայանար Երեւանի դրամատիկական թատրոնը: 1982 թուականին ,Մոսֆիլմեի եւ , Բուլղարֆիլմի նկարահանած ''Բականինի'' ֆիլմին մէջ մարմնաւորեց գլխաւոր դերը:








All the contents on this site are copyrighted ©.