Հայկական տպագրութեան 500-ամեակը սկզբնաւորուած 1512 թուականին առաջիկայ տարիներին, անկասկած,
դառնալու է մեր ազգային-մշակութային կեանքի ամենանշանակալի իրադարձութիւնը, ինչպէս Հայաստանում,
այնպէս էլ՝ սփիւռքում։ Քրիստոնէութեան ընդունումից եւ Ս Մեսրոպի կողմից հայոց այբուբենի
արարումից յետոյ՝` տպագրութիւնը եղել է հայոց ազգային ինքնութեան յաջորդ կարեւոր հիմնաքարը,
որը նոր ժամանակներում ապահովել է ազգի հոգեմտաւոր եւ ապա՝ քաղաքական վերածնունդը։