2010-07-19 13:54:17

Լուրեր Քրիստոնեայ Աշխարհէն  


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան փոխվարչապետ Ժուկովին
Յուլիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի գլխաւորած պատուիրակութեանը։ Ողջունելով ՌԴ փոխվարչապետի այցն ամենայն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբութիւնը գոհունակութիւն յայտնեց երկկողմ յարաբերութիւնների առաւել սերտացման եւ նորանոր ոլորտներում ձեւաւորուող համագործակցութեան առիթով, յաջողութիւն մաղթեց Ա Ժուկովի առաքելութեանը Հայստանում։ Վեհափառ Հայրապետը նաեւ նահատանքով անդրադարձաւ ռուսաստանաբնակ հայ համայնքի հանդէպ ցուցաբերուող ՌԴ իշխանութիւնների հոգատար վերաբերմունքին, ինչպէս նաեւ հայորդիների բերած կարեւոր ներդրմանը երկրի տնտեսական եւ մշակութային կեանքում։ Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց երկու ժողովուրդների բազմադարեայ բարեկամութեանը, Հայ եւ Ռուս Եկեղեցիների ջերմ յարաբերութիւններին եւ հոգեւոր առաքելութեան իրագործմանն երկու ժողովուրդների կեանքում։

Թեմապատկան կիրակնօրեայ վարժարանների շուրջ 130 ուսուցիչների վերապատրաստման դասընթացքը
Ծաղկաձորի գրողների ստեղծաործական տանը կայացաւ Սուրբ Եկեղեցու թեմապատկան կիրակնօրեայ վարժարանների շուրջ 130 ուսուցիչների վերապատրաստման դասընթացը։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական Դաստիարակութեան կենտրոնը՝ Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպութեան Հայաստանեան գրասենեակի հետ համատեղ։
Համաձայն ծրագրի՝ անցկացուեց շարականների եւ հոգեւոր երգերի ուսուցում։
Տ Վարդան աբեղայ Նաւասարդեանը ուսուցիչներին ծանօթացրեց նաեւ կիրակնօրեայ կրթօջախների գործունէութեան փաթեթին եւ Մեր կեանքն Աստծու հետ է դասագրքերի հիման վրայ մշակուած ուսումնական ծրագրին։
Ամէն երէկոյ՝ դասախօսութիւնների աւարտից յետոյ, մասնակիցները Կեչառիսի Ս Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մասնակցեցին Խաղաղական ժամերգութիւնների, հաւարտ որոնց չորս ուսուցիչներ հանդէս եկան հաւատքի կարեւորութեանը, Քրիստոսի մարդեղութեանը, ապաշխարութեանը եւ սրբերի բարեխօսութեանը վերաբերող բանախօսութիւններով։
Յուլիսի 9-ին՝ դասընթացի հանդիսաւոր փակմանը, հոգեւոր եւ ժողովրդական երգերի գեղեցիկ կատարմամբ ելոյթ ունեցաւ Ս Գեղարդաւանքի ։
Հանդիսութիւնը փակուեց Կոտայքի թեմակալ առաջնորդ Տ Առաքէլ եպիսկոպոս Քարամեանի օրհնութեան խօսքով, որում Սրբազան Հայրն իր նահատանքն ուղղեց դասընթացի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ յորդորելով հաւատարիմ մնալ ուսուցչի նուիրական կոչմանն ու զօրաւիգ լինել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շէնացմանը։
Յուլիսի 10-ին Սրբազան Հօր հանդիսապետութեամբ Կեչառիսի Ս Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում ձեռամբ Քրիստոնէական Դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ Վարդան աբեղայ Նաւասարդեանի մատուցուեց Ուխտի Սուրբ Պատարագ։ Միասնական Սուրբ Հաղորդութեամբ մասնակիցները վերանորոգեցին իրենց ուխտն Աստծու հետ։







All the contents on this site are copyrighted ©.