2010-07-02 13:49:59

Լուրեր Հայկական կեանքէն


ՕԾՈՒԵՑ ՀԱՐԱՒԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲՈՒԴԵՕՆՈՎՍԿ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՅՑ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հարաւային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ Տ Մովսէս եպիսկոպոս Մովսիսեանի ձեռամբ եւ մասնակցութեամբ թեմի հոգեւոր դասի, յունիս 30-ին, օծուեց Բուդեօնովսկ քաղաքի Սուրբ Յարութիւն եկեղեցին:

Բուդեօնովսկ քաղաքը 1799-ին հիմնադրուել է հայերի կողմից եւ անուանուել Սուրբ Խաչ, սակայն խորհրդային տարիներին քաղաքը վերանուանուել է Բուդեօնովսկ: Ժամանակին քաղաքում ործել է երեք հայկական եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին փլուել է, իսկ մէկը` Սուրբ Խաչ մատուռը, պահպանուել է մինչեւ մեր օրերը: Հինգ տարի առաջ թեմի առաջնորդ Մովսէս սրբազանի օրհնութեամբ հիմքը դրուեց եկեղեցու եւ տեղի հոգւոր հովիւ Տ Արսէն քահանայ Բուդաղեանի ղեկավարութեամբ եւ տեղի հայ համայնքի ազնիւ հայորդիների նիւթական աջակցութեամբ աւարտին հասցուեց եկեղեցու շինարարութիւնը:

Այդ օրը մարդաշատ էր եկեղեցու բակը, աւելի քան 12 հազար հայ բնակչութիւն ունեցող քաղաքի հաւատացեալների հոծ բազմութիւնն ուրախութեան եւ ցնծութեան մէջ էր: Բուդեօնովսկ էին ժամանել ուխտաւորներ նաեւ տարածաշրջանի քաղաքներից, հայկական հասարակական կազմակերպութիւններից եւ եկեղեցական համայնքներից:

Հաւարտ Սուրբ Յարութիւն եկեղեցու օծման առաջնորդ Հայրը իր պատգամը յղեց հաւատաւոր հայ զաւակներին: Նա կարեւորեց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակութիւնը հայութեան կեանքում, բարձր գնահատեց եկեղեցու շինարարութեանը նիւթապէս օժանդակած բարերարներին եւ շնորհաւորեց բոլորին օրուայ գեղեցիկ տօնի վերածուած արարողութեան առիթով:



Հայ ժամանակակից յօրինողներու երաժշտութեան փառատօնի եզրափակիչ համերգը։

Երեւան - Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան մէջ 29 Յունիսին, տեղի ունեցաւ հայ ժամանակակից յօրինողներու երաժշտութեան փառատօնի գարնանային համերգաշարի եզրափակիչ համերգը։ 2010 թ. 6 յոբելեարներուն (Աշոտ Զոհրաբեան-65, Սիմոն Յովհաննիսեան-70, Գագիկ Հովունց-80, Արեգ Լուսինեան-75, Խաչատուր Մարտիրոսեան-65, Ռուբէն Ալթունեան-70) ՀՀ մակոյթի նախարարութեան Ոսկէ մետալներ յանձնուեցան եւ կատարուեցան իրենց ստեղծագործութիւնները,( կը հաղորդէ ՀՀ մշակոյթի նախարարութեան մամլոյ ծառայութիւնը)։



Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Յովհաննէս Ծործորեցու Մեկնութիւն Մատթէոսի Աւետարանի աշխատութիւնը։

Մատթէոսի Աւետարանի ներկայ մեկնութիւնը գրուել է Յովհաննէս վարդապետ Ծործորեցու կողմից 1316 թուականին՝ որպէս շարունակութիւն ս Ներսէս Շնորհալու Մատթէոսի Աւետարանի մեկնութեան, որ ընդհատուել էր Է 17 համարով։ Սա հայոց միջնադարում ստեղծուած հաւանաբար ամենածաւալուն ու մանրակրկիտ մեկնութիւնն է, որ կատարուել է համաքրիստոնեական եւ հայ հայրերի մեկնութիւնների հիման վրայ։ Երկհատոր այս աշխատութեան թարմանութիւնը րաբարից իրականացրել եւ ծանօթարել է Սեդա Ստամբոլցեանը։

Հրատարակչական բաժինը հրատարակել է նաեւ Ս Եփրեմ Ասորու Ճառընտիրը, որն ընդրկում է Ս Եփրեմի ճառերի ընտրանին՝` Կցուրդ Ս Եփրեմի Ասորւոյ (Ն Ակինեան, Վիեննա, 1957) եւ Սրբոյն Եփրեմի Մատենարութիւնք, հատոր 4, Ճառք եւ աղօթք (Վենետիկ, Ս Ղազար, 1836) հրատարակութիւններից։ Գրաբարից թարմանութիւնն իրականացրել է Մարթա Արաբեանը։

Երկու աշխատութիւնները հրատարակուել են մեկենասութեամբ Սարիս Գաբրիէլեան հիմնադրամի։








All the contents on this site are copyrighted ©.