2010-05-28 13:30:46

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԽՕՍՔԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԽՕՍՔԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ հայոց,
Այսօր ոեկոչում ենք հայրենի պետականութեան վերականգման նուիրական յիշատակները։
Հայկական պետականութեան վերականգնումը ձեռք բերուեց անվեհեր ու սխրալից մաքառումով մեր ժողովրդի զաւակների։ Զինուոր, գիւղացի, հոգեւորական օրհասական պահին ռազմի դաշտ էին գնում մահն անտեսելով, անդադար հնչող զանգերի ներքոյ մեր եկեղեցիների եւ իրենց հաւատաւոր հոգիներում կոչը Գեւորգ Է Սուրէնեանց Կաթողիկոսի՝ հայոց գոյամարտի նոր Ղեւոնդ երէցի։ Փրկուեց հայրենի փոքրիկ հողակտորը, որի վրայ ծածանուեց հայոց պետականութեան դրօշը։ Առաջին Հանրապետութեան հռչակումը պատմութեան շրջադարձային իրադարձութիւն էր, որ եղաւ նաեւ վկայութիւնը մեր ժողովրդի ձգտումների՝ կառուցելու ժողովրդավարական, իրաւական ու ընկերային պետութիւն, ազատ ու արդար հասարակական կեանք։ Այս աւանդները, Հայրենիքի հանդէպ սէրը այսօր պիտի առաջնորդեն մեր կեանքը, ու խրախոյս դառնան մեր ջանքերի ու գործերի համար, որպէսզի կառուցենք ապահով, բարօր ու երջանիկ ալիքը մեր ազատ Հայրենիքի ու ժողովրդի։
Աղօթում ենք առ Աստուած, որ խաղաղութեան մէջ պահի Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրը, հաւատքի մէջ հաստատուն, իր տեսիլքներին հաւատարիմ պահպանի համայն մեր ժողովրդին։
Մայիսի 28-ի խորհուրդը
Թէպէտ մենք փոքրածու ենք եւ շատ սահմանափակ թուով եւ շատ անամ օտար թաաւորութեան տակ նուաճուած, բայց եւ այնպէս մեր աշխարհումն էլ քաջութեան շատ ործեր կան ործուած, րելու եւ յիշատակելու արժանի։
Մովսէս Խորենացի (,Պատմութիւն Հայոց)
հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութիւնը ուսանելի շատ դասեր ունի Հայաստանի ներկայ Երրորդ Հանրապետութեան համար։ Սարդարապատը, Բաշ-Ապարանը եւ Ղարաքիլիսան գալիս են ասելու, որ ազգային հրատապ խնդիրների լուծման հարցում ժողովուրդը պէտք է միասնական լինի, տոգորուի մէկ կամքով եւ մէկ ոգով՝ մի կողմ նետելով կուսակցական, գաղափարական, քաղաքական տարաձայնութիւնները, որոնք անհարկի պառակտում են ժողովրդին։ Պատմութիւնը միանշանակ ուսուցանում է, որ հայ ժողովրդին միայն եւ միայն միասնութիւն է պէտք։
ժողովուրդների կեանքում երբեմն պատահում են իրադարձութիւններ, որոնք հրաշքի են նմանւում։ 1918-ի մայիսին Հայաստանի Հանրապետութեան ծնունդը, յիրաւի, հրաշքի էր նման։ 1918-ի մայիսի 28-ը ծնուեց Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի հերոսական եւ յաղթական գոյամարտերում,Ղարաքիլիսայի հերոսական մաքառումներում։
1918-ի գարնանը, թուրքական մարդախողխող հրոսակները ձեռք էին զարկել Արեւելեան Հայաստանի զաւթմանը եւ արեւելահայութեան բնաջնջմանը։Մնում էր միայն մի ելք՝ գոյամարտը մահ կամ ազատութիւն։ Եւ կատարուեց հրաշքը։ Նախնեաց քաջարի ոգին վերստին համակեց արեւելահայութեանը, որը մի մարդու նման ոտքի կանգնեց յանուն հայրենիքի եւ ազատութեան։ նԱրարատեան հայութիւնը համակ տոգորուեց մէկ գիտակցութեամբ՝ աննահանջ կռուել եւ յաղթել։ Կարծէք թէ նորէն վերադարձել էին 451 թուականի մայիսեան օրերը, երբ մեծն Վարդան Մամիկոնեանի առաջնորդութեամբ տրուեց Աւարայրի ճակատամարտը՝ հայ ժողովրդի ինքնուրոյն գոյութեան եւ յաւէրժութեան։







All the contents on this site are copyrighted ©.