2010-05-23 13:58:43

Ամենայնհայոց Կաթողիկոսն ընդունեց Դամասկոսում գործող քրիստոնէական եկեղեցիների եպիսկոպոսների պատուիրակութեանը


Ամենայնհայոց Կաթողիկոսն ընդունեց Դամասկոսում գործող քրիստոնէական եկեղեցիների եպիսկոպոսների պատուիրակութեանը



Մայիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մէկշաբաթուայ այցով Մայր Աթոռում գտնուող Դամասկոսում գործող քրիստոնեայ եկեղեցիների եպիսկոպոսների պատուիրակութեանը՝ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանի գլխաւորութեամբ։

Բարի գալուստ մաղթելով բարձրաստիճան հիւրերին՝ Նորին Սրբութիւնը համառօտ ներկայացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունէութիւնը, Մայր Աթոռի եւ առհասարակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու այժմեան հրամայականները՝ վերջիններիս լուծման ու եղած խոչընդոտների յաղթահարման ճանապարհին կարեւորելով եղբայրական փոխգործակցութիւնն ու միասնական ջանքերի ներդումը։

Մեզ համար հաճելի է տեսնել այս ջերմ եղբայրական մթնոլորտը, որ տիրում է Ձեր՝Դամասկոսում ծառայութիւն իրականացնող քրիստոնէական եկեղեցիների առջնորդներիդ միջեւ։ Նոյն ջերմութեանն ու եղբայրական սիրոյ մթնոլորտին Մենք ականատեսն եղանք մէկ տարի առաջ' Դամասկոս Մեր հովուապետական այցի ընթացքին, Սիրիոյ Արաբական Հանրապետութեան նախագահ Պաշար ԱԼ-Ասադի հրաւէրով, երբ ուրախութիւն եւ ցնծութիւն էր ոչ միայն Մեր զաւակաց, այլեւ Ձեր երկրի բոլոր քրիստոնեայ համայնքերի համար։Ուրախ ենք մեծապէս, որ այդ ջերմութիւնն ու եղբայրութիւնը Ձեզ առաջնորդել է այսօր դէպի Աստուածաշնչական մեր երկիրը` Հայաստան, դէպի Քրիստոսաէջ մեր հաւատքի կենտրոնը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։Գեղեցիկ այս վիճակը ուսանելի առիթ ու բարի վկայութիւն է բոլոր քրիստոնեաների համար։Լիայոյս ենք, որ բարդ իրավիճակներով լեցուն այս աշխարհում, մենք պիտի կարողանանք առկայ մարտահրաւէրներին դիմակայէնք ու հրամայականների լուծման ուղիներ դնենք մեր միասնութեամբ ու համատեղ ներդրած ջանքերով ու եռանդով։

Ձեր այցի ընթացքին առիթ կ'ունենաք աղօթելու մեր եկեղեցիներում, հաղորդ դառնալու մեր ժողովրդի սիրոյն ու հաւատքին առ Երկնաւոր մեր Վարդապետը եւ Նրա Սուրբ Աւետարանը։

Նշենք թէ Հայ Կաթողիկէ, Ասորի Ուղղափառ, Ռում Ուղղափառ, Մարոնիտ, Ասորի Կաթոլիկ,Ասորի Հոմսի Ուղղափառ, Յոյն Կաթոլիկ եկեղեցիների տեղի առաջնորդները։ Մէկշաբաթեայ այցի ընթացքին Մայր Աթոռ ժամանած բարձրաստիճան եկեղեցականները կ'այցելեն Ս Գայիանէ, Ս Հռիփսիմէ, Ս Գեղարդաւանք, Ս Խորուիրապի վանքեր, Օշական, Քանաքեռի ռուսական եկեղեցի, Վերին Դուինի Ասորի եկեղեցի, կը ծանօթանան Մայր Աթոռի կառոյցների եւ գրասենեակների գործունէութեանը, կը հանդիպեն Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի, Վազգէնեան Հոգեւոր դպրանոցի եւ Աստուածաբանութեան ֆակուլտետի ուսանողութեան եւ դասախօսների հետ։  








All the contents on this site are copyrighted ©.