2010-04-22 13:33:02

Միասնական աղօթք Մեծ Եղեռնի 95-ամեակի առիթով


Երեւան:

Ապրիլի 23-ին, ժամը 1400-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում կը կատարուի ուսանողական միասնական աղօթք Մեծ Եղեռնի 95-ամեակի առիթով։ Արարողութիւնը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Երիտասարդաց կենտրոնը Երեւանի շուրջ քսան ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների հետ համատեղ։

Արարողութեան ընթացքում ողջ ուսանողութիւնը կ'արտասանի Սուրբ Ներսէս Շնորհալու Հաւատով խոստովանիմ աղօթքը։ Կ'ընթերցուեն նաեւ հատուածներ Սուրբ Գրքից, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաների կատարմամբ կը հնչեն շարականներ։








All the contents on this site are copyrighted ©.